«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն Եվրոպա լիգայի 1/8 «Խետաֆեի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձավ:
Բելգիացին մրցաշարի 8-րդ խաղում անընդմեջ գոլ խփեց («Ինտերի» կազմում 3 գոլ և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 5 գոլ՝ 2014/2015 մրցաշրջանում):
Լուկակուն կրկնեց Ալան Շիրերի ռեկորդը, ով սահմանել էր նմանատիպ ցուցանիշ 2005 թվականին «Նյուքասլի» կազմում (այդ ժամանակ մրցաշարը կոչվում էր ՈւԵՖԱ-ի գավաթ):
Լուկակուն նաև առաջին անգամ իր կարիերայում մեկ մրցաշրջանում խփել է 30 գոլ: