«Սոչիի» նորեկ, Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն այսօր ներկայացվել է նոր թիմի կազմում: Ռուսական ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից:
Ֆուտբոլիստը պատմել է, թե անցած ամռանն ինչու խափանվեց իր տեղափոխությունը «Լոկոմոտիվ»:
«Ժամանեցի Ռուսաստան՝ «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր ստորագրելու: Բայց վերջին պահին չկարողացանք համաձայնության հասնել պայմանների շուրջ: Բուժզննման մասին տեղեկությունը ճիշտ չէ:
«Սոչիում» շատ լավ խաղացողներ կան, բայց ես ամեն ինչ կանեմ մրցակցությունը հաղթելու համար», – Վարդանյանի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը: