«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է նախկին թիմակից Իկեր Կասիլյասի՝ կարիերան ավարտելու որոշմանը:
Հիշեցնենք՝ իսպանացի դարպասապահը երեկ՝ օգոստոսի 4-ին, հայտարարեց իր որոշման մասին:
«Հպարտ եմ, որ մենք մեծագույն պահեր ենք կիսել միասին»,- գրել է Ռոնալդուն Instagram-ում:
Ռոնալդուն և Կասիլյասը միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալում»՝ 2009-ից 2015 թվականներին: