Ավարտվեց իտալական Ա սերիայի 2019/20 մրցաշրջանը: Քւչ առաջ ավարտվեցին առաջնության վերջին տուրի վերջին 4 հանդիպումները:
Առավել հետաքրքրաշարժ էր «Լեչչեի» և «Ջենոաի» մասնակցությամբ հանդիպումները: Ա սերիայում իր տեղը պահպանելու համար «Լեչչեին» անհրաժեշտ էր ոչ միայն հաղթանակ, այլ նաև «Ջենոայի» պարտությունը, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Զուգահեռաբար ընթացող խաղում «Ջենոան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վերոնայի» դարպասը, իսկ «Լեչչեն» սեփական հարկի տակ 3:4 հաշվով պարտվեց «Պարմային»:
Այսպիսով, «Լեչչեն» հաջորդ մրցաշրջանում կխաղա Սերիա Բ-ում: Ավելի վաղ հայտնի էր, որ Ա սերիայի գալիք մրցաշրջանին մասնակցելու իրավունքից զրկվել են «Բրեշիան» ու «Սպալը»:
Մյուս երկու խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Բոլոնյա»-«Տորինո»՝ 1:1
«Սասուոլո»-«Ուդինեզե»՝ 0:1
Ա Սերիայի 2019/2020 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի տեսքը կարող եք տեսնել այստեղ: