Goal.com-ի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալը» մոտ է նորվեգացի հարձակվող Ջորջ Լյուիսի հետ պայմանագիր ստորագրելուն:
20-ամյա հարձակվողն այս պահին Լոնդոնում է, սակայն ակումբը տրանսֆերի մասին պատրաստվում է հայտարարել Անգլիայի գավաթի եզրափակչից հետո:
Մարտին Լյուիսը փորձաշրջան է անցել «Արսենալում» և տպավորել մարզչական շտաբին: Արմատներով ռուանդացին այս պահին ազատ խաղացողի կարգավիճակ ունի: Մինչ այդ նորվեգացին հանդես է եկել «Ֆրամ Լավրիկ» և «Տրոմսդալեն» ակումբներում:
























































