«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ավրաամ Գրանտը կիսվել է իր տեսակետով լոնդոնյան ակումբի ղեկին Ֆրանկ Լեմպարդի աշխատանքի վերաբերյալ:
«Արիստոկրատները» մրցաշրջանն ավարտեցին չորրորդ տեղում, և կխաղան նաև Անգլիայի գավաթի եզրափակչում՝ «Արսենալի» դեմ խաղում:
«Կարծում եմ, որ սա լավ մրցաշրջան է «Չելսիի» համար: Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ակումբը չի կարողացել տրանսֆերներ կատարել [տրանսֆերային արգելք էր կիրառվել մինչև 2020 թվականի հունվար]:
Համեմատելով Ռոման Աբրամովիչի պահանջների հետ … Եթե մի քանի տարի առաջ ես ասեի, որ չորրորդ տեղը լավ արդյունք է, նա ինձ կաքսորեր Սիբիր: Բայց հիմա դա ընդունելի դիրքորոշում է «Չելսիի» համար:
Չորրորդ տեղում լինելը Լեմպարդի համար մեծ հաջողություն է: Սա նրա առաջին մրցաշրջանն է՝ որպես Պրեմիեր լիգայի ակումբի գլխավոր մարզիչ: Լեմպարդը հիանալի ֆուտբոլիստ էր, բայց մարզիչ լինելն այլ է: Ակումբում շատ երիտասարդ խաղացողներ կային, որոնց նա հմտորեն ղեկավարեց: Ես կարծում եմ, որ նա լավ է կատարում իր գործը՝ դնելով լավ ապագայի համար հիմք»,- մեջբերում է Գրանտին Goal-ը: