Իտալական Ա սերիայի նախագահ Պաուլո Դալ Պինոն հայտնել է, որ այս պահին քննարկվում են տարբերակներ՝ նոր մրցաշրջանի մեկնարկը հնարավորինս հետաձգելու համար: Ա սերիայի ղեկավարները ցանկանում են ֆուտբոլիստներին հանգստանալու և վերականգնվելու հնարավորինս շատ ժամանակ տալ:
Օգոստոսի 3-ին տեղի է ունենալու Ա սերիայի ղեկավարների ժողովը, որտեղ կքննարկվեն կոնկրետ ժամկետներ:
«Այս պահին մեկնարկի օրը սահմանված է սեպտեմբերի 12-ը, սակայն մենք այն ուզում ենք հնարավորինս հետաձգել»,-ասել է Դալ Պինոն:
Իտալական աղբյուրները տեղեկացնում են, որ հավանական ամսաթիվը սեպտեմբերի տասնինն է: