«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր երախտագիտությունն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային՝ Անգլիայի գավաթը նվաճելուց հետո: Միկելը մոտ երեք տարի Գվարդիոլայի օգնականն էր «Սիթիում»:
«Ես պետք է ասեմ, որ շնորհակալ եմ Խոսեպին բոլոր առումներով, քանի որ այժմ ես մարզիչ եմ հիմնականում նրա շնորհիվ:
Եթե ինձ ասեին, երբ ես նոր էի սկսում, որ պետք է նման ճանապարհ անցնեմ … Պարզապես նայեք թե ինչ ոգևորվածություն է այս հանդերձարանում և այն, ինչ մենք ենք ստեղծում, դա է ինձ հպարտացնում»,- մեջբերում է Արտետային ESPN-ը: