«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր հույզերով Ա Սերիայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: Շաբաթ՝ օգոստոսի 1-ին, կայացավ Ա Սերիայի 38-րդ տուրի հանդիպումը, որում «Յուվենտուսը» հյուրընկալեց «Ռոմային»: Չնայած 1-3 հաշվով կրած պարտությանը, թուրինան ակումբն 9-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի առաջնության հաղթող:
«Ուրախ եմ նվաճել «Յուվենտուսի» ինը չեմպիոնություններից վերջին երկուսը: Դա հեշտ է թվում, բայց այդպես չէ: Տարեցտարի, տաղանդով, նվիրվածությամբ և քրտնաջան աշխատանքով, կարող եք հասնել ձեր նպատակներին և լինել ավելի լավ, քան նախկինում: Առա՜ջ, դեպի իմ երրորդ տիտղոսը Ա Սերիայում», — գրել է Ռոնալդուն Instagram-ում: