«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարիերան կարող է շարունակել «Լիդսում», հայտնում է The Athletic-ը:
Սպասվում է, որ Կիկո Կասիլյան կհեռանա ԱՊԼ դուրս եկած «Լիդսից», այդ իսկ պատճառով ակումբը նոր դարպասապահ է փնտրում: Միևնույն ժամանակ, 33-ամյա Ռոմերոյի հեռանակարներն «Օլդ Թրաֆորդում» մշուշոտ են: Նա Դավիդ դե Խեային փոխարինողն է, իսկ ակումբի ղեկավարությունը ցանկանում է վերադարձնել Դին Հենդերսոնին, որը 2019/20 մրցաշրջանը հիանալի անցկացրեց «Շեֆիլդում»՝ վարձակալությամբ:
«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան դիտարկում է Ռոմերոյին՝ իր հայրենակցին, հրավիրելու տարբերակը: Ակումբը դիտարկում է նաև ևս մեկ արգենտինացու՝ «Արսենալի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի թեկնածությունը: