«Վանի» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ակումբը երկկողմանի համաձայնությամբ պայմանագրերը խզել է Ալեքսանդր Լադիկի, Եվգենի Գավրիլոի, Արսեն Կայտովի, Անուշավան Թարվերդյանի, Սոս Թադևոսյանի և Բատրաց Տեդեևի հետ։
Ակումբը շնորհակալություն է հայտնել խաղացողներին կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա կարիերայում: