«Ինտերի» հարձակվող Իվան Պերիշիչը կարող է տեղափոխվել Անգլիա: Այս մասին տեղեկացնում է calciomercato-ն:
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրեց «Բավարիայում», որտեղ խաղում էր վարձավճարով, բայց մյունխենյան թիմը հրաժարվեց գնել խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերը:
Հաղորդվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել «Տոտենհեմը», իսկ «Ինտերը» պատրաստ է բաց թողնել Պերիշիչին, եթե նրա համար վճարեն 20 միլիոն եվրո: