«Բրայթոնը» իր պաշտոնական կայքում հայտնել է «Այաքսի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Յոել Վելտմանի անգլիական ակումբ տեղափոխության մասին:
28-ամյա ֆուտբոլիստը, ով խաղում է պաշտպանության աջ եզրում (կարող է խաղալ նաև պաշտպանության կենտրոնում), «ճայերի» հետ կնքել է եռամյա պայմանագիր:
2019/20 մրցաշրջանում Վելտմանը «Այաքսի» կազմում անցկացրել է 30 հանդիպում: Նա իր ակտիվում ունի նաև 21 հանդիպում և խփած մեկ գնդակ Նիդերլանդների հավաքականի կազմում:
✍️ Albion have today completed the signing of defender Joel Veltman from @AFCAjax!#BHAFC 🔵⚪️
— Brighton & Hove Albion (@OfficialBHAFC) July 29, 2020