Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի <<Փյունիկ>>-<<Շիրակ>> խաղում հաղթեցին տանտերերը։
13-րդ րոպեին Դենիս Մահմուդովը ստանալով Արտակ Եդիգարյանի փոխանցումը, հեռահար կրակոցով խփեց խաղի միակ ու հաղթական գնդակը։
Երկրորդ կեսի սկզբնամասում Ռոբերտ Հակոբյանը ստանալով երկրորդ դեղին քարտը՝ հեռացվեց խաղադաշտից։
Չնայած քանակական առավելությանը, Գյումրիի թիմը չկարողացավ փրկել խաղը։
Սուրեն Չախալյանը <<Փյունիկի>> ղեկին տարավ առաջին հաղթանակը։
Այս հաղթանակից հետո <<Փյունիկը>> միավորների քանակը հասցրեց 16-ի ու մոտեցավ <<Նոային>>։
Բիչախչյանի թիմը մնաց 25 միավորով և լրացուցիչ արդյունքներով շարունակում է մնալ երկրորդը։