«Այաքսը» հայտարարել է, որ ամստերդամյան ակումբը պայմանագիր է կնքել դանիական «Նորշելանդի» հարձակվող Մոհամեդ Կուդուսի հետ: Գանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Ըստ transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 9 միլիոն եվրո:
19-ամյա ֆուտբոլիստը, ով նաև հանդես է գալիս կիսապաշատպանությունում, Դանիայի Սուպերլիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 25 խաղ, խփել է 11 գոլ: Նա նաև երկու հանդիպում է անցկացրել Գանայի ազգային հավաքականի կազմում և մեկ գոլի հեղինակ դարձել:
🇬🇭 x ⭐️⭐️⭐️
— AFC Ajax (@AFCAjax) July 16, 2020
Welcome to your new dream, Mohammed! #KudusDream