«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Ա Սերիայի 34-րդ տուրում «Ինտերի» հետ ոչ-ոքին (2-2): Հռոմեացիները հաղթանակը ձեռքներից բաց թողեցին 88-րդ րոպեին։
«Ակնհայտ է, որ սա ձեռքից բաց թողած հնարավորություն է։ Մենք երկու միավոր կորցրեցինք։ Գերազանց ելույթ ունեցանք։ «Ինտերը» վտանգավոր պահեր չստեղծեց, բայց այդպիսին է ֆուտբոլը։ Գոհ եմ թիմի խաղից, բայց ոչ արդյունքից։ Տեսա խաղի ավելի բարձր մակարդակ, թիմը նոր սիստեմ է ուսումնասիրում, մենք ամեն ինչ լավ արեցինք»,- Ֆոնսեկայի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
«Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 58 միավորով 5-րդ տեղում է։ «Ինտերը» 72 միավորով՝ 2-րդը։