«Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը կարող է տեղափոխվել Հռոմի «Լացիո»:
Sky Sport-ի լրագրողի հաղորդմամբ, իտալական թիմն արդեն դիմել է արքայական թիմին:
Մայորալի՝ «Ռեալի» հետ պայմանագիրն ավարտվում է 2021 թ-ին: Վերջին մրցաշրջանում Բորխան պաշտպանում էր «Լևանտեի» գույները: Անցկացրած 33 խաղում 23-ամյա հարձակվողը դարձել է 8 գոլի հեղինակ: