«Ռոմայի» հարձակվող Բորխա Մայորալը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ «Ֆիորենտինան» և «Քրիստալ Փելասը» ցանկանում են ձեռք բերել 24-ամյա իսպանացուն: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է լքել հռոմեական ակումբը տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:
Մայորալը «Ռեալի» սան է և վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»: Անցած մրցաշրջանում հարձակվողը հռոմեացիների կազմում անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: