«Ռոմայի» արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Գիտեմ, որ թերթերն ինձ տարբեր ակումբներ են ուղարկում, բայց ես դեռ այստեղ եմ:
Լսել եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են ՝ Չինաստանում, Արգենտինայում, Մեքսիկայում, բայց այս պահին դա ինձ չի հուզում:
Վայելում եմ ֆուտբոլը և չեմ մտածում այլ բաների մասին»,-ասել է արգենտինացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Պաստորեին իր կազմում է ցանկանում տեսնել արգենտինական «Ռասինգը»:
Հավելենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Պաստորեն մասնակցել է 11 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլային փոխանցման հեղինակ: