«Ռոմայի» կիսապաշտպան Խավիեր Պաստորեն կհեռանա ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ 32-ամյա արգենտինացին և նրա գործակալը բանակցություններ են վարել ակումբի ղեկավարության հետ, որտեղ նրանք քննարկել են պայմանագրի խզման հարցը:
Պաստորեն «Ռոմային» միացել է 2018 -ին ՝ 24 միլիոն եվրոյով: