«Յուվենթուսը» շարունակում է հետաքրքրվել «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի ծառայություններով։
Calciomercato-ի փոխանցմամբ՝ «բիանկոներիները» ցանկանում են ֆրանսիացի հարձակվողին գնելու գործարքում ներառել թիմի կիսապաշտպան Ադրիան Ռաբյոյին։
«Յուվենթուսը» լրջորեն մտածում է Լակազետին գնելու մասին ու պատրաստ է գործարքում ներառել Ռաբյոյին՝ մի ֆուտբոլիստի, ով թիմ տեղափոխվելուց հետո չի կարողանում ադապտացվել խաղին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լակազետը պատրաստ է տեղափոխվել «Յուվենթուս»։