Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարիերան կարող է շարունակել Թուրինի «Յուվենթուսում»։
Le 10 Sport-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացի հարձակվողը պատրաստ է տեղափոխվել «Յուվենթուս»։
Հաղորդվում է, որ Լակազետը դիտարկում է այլ ակումբ տեղափոխվելու հարցը այն բանից հետո, երբ «Արսենալում» ունեցավ խնդիրներ խաղաժամանակի հետ կապված։
«Յուվենթուսը» իր հերթին ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը։