«Ռեալը» պատրաստ է լսել առաջարկներ թիմի պաշտպան Սերխիո Ռեգիլոնի համար, որը վարձակալությամբ խաղում է «Սևիլիայում»։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Իսպանացի պաշտպանը կայուն խաղաժամանակ է ուզում, սակայն «արքայական» ակումբում դա ներկա պահին հնարավոր չէ։ Ֆերլան Մենդիի և Մարսելոյի ներկայությամբ ձախ եզրում խնդիրներ չկան։
Ստեղծված իրավիճակում «Ռեալը» պատրաստ է լսել առաջարկներ այլ ակումբներից։ Շահավետ առաջարկի դեպքում մադրիդյան թիմը կարող է վաճառել Ռեգիլոնի տրանսֆերը։
Զինեդին Զիդանը վստահում է թե՛ Մարսելոյին, թե՛ Մենդիին։ Վերջինս անցած ամառ «Լիոնից» «Ռեալ» տեղափոխվեց հենց Զիդանի խնդրանքով։