«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Պրիմերայում թիմի չեմպիոնությունը։
«Շատ եմ աշխատել, անդադար երկու տարի։ Սրանք աշխատանքիս պտուղներն են։ Շատ գոհ եմ անհատական ելույթներից ու հատկապես թիմից։ Ինչ-որ տպավորիչ բան արեցին ոչ միայն այս ամիս, այլև ողջ մրցաշրջանում։
Մարզչին միշտ ասում եմ, որ ուզում եմ խաղալ, որ խաղալով ինձ ավելի լավ եմ զգում։ Չեմ սիրում հանգստանալ, ու մարզիչը գիտի դա։ Նա ուզում է ռոտացիա անել կազմում, քանի որ շատ խաղացողներ ունենք, որոնք լավ են խաղում, բարձր մակարդակով։ Ինձ դուր է գալիս միշտ խաղալը։ Ինձ համար խաղալը հարմարավետ է։ Ուզում եմ, որ նայեն, թե ինչպես եմ խաղում, ոչ թե տարիքիս»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է Լա Լիգայի 31 խաղի, խփել 3 գոլ ու դարձել 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։