«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին.
«Ես կարիերաս ավարտել եմ, երբ 34 տարեկան էի, բայց Լուկան, իհարկե, ցանկանում է շարունակել:
Մենք գիտենք Լուկայի որակներն ու վայելում ենք նրա խաղը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է իրենց զգում ֆուտբոլիստը»,- ասել է Զիդանը:
Նշենք՝ սեպտեմբերին Մոդրիչը կդառնա 35 տարեկան: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: