«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը ստիպված էր ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղում (1-1) տեղ զբաղեցնել դարպասում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ 29-ամյա ֆուտբոլիստը դարձել է վերջին 3 տարվա մեջ առաջին անգլիացին, որին հաջողվել է սեյվ կատարել եվրագավաքային գլխավոր մրցաշարում: Մառախլապատ Անգլիայից վերջին ֆուտբոլիստը «Լեսթերի» դարպասապահ Բեն Համերն էր, որին 2016-ի դեկտեմբերին հաջողվել էր փրկել դարպասը: Այն ժամանակ «աղվեսները» հյուրընկալվելիս 5-0 հաշվով պարտվել էր «Պորտուին»:
Հիշեցնենք՝ Ուոքերը խաղադաշտ դուրս եկավ ու տեղ զբաղեցրեց դարպասում, քանի որ Կլաուդիո Բռավոն հեռացվել էր վերջին հույսի խախտման համար: «Քաղաքայինները» պահեստայինների նստարանին դարպասապահ չունեին, քանի որ Բռավոն էլ փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը՝ Էդերսոնի փոխարեն: