Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ <<Բորուսիա Դորտմունդ>>-<<Ինտեր>> խաղում գրանցվեց կամային հաղթանակ: Գերմանական թիմն առաջին կեսից հետո պարտվում էր 0-2 հաշվով, բայց երկրորդ կեսում կարողացավ 3 գոլ խփել ու հաղթանակ կորզել:
Առաջին խաղակեսում Մարտինեսի ու Վեսինոյի խփած գոլերին երկրորդ կեսում պատասխանեցին Բրանտն ու Հակիմին. վերջինս դուբլ ձևակերպեց:
Այս հաղթանակից հետո <<Բորուսիան>> միավորների քանակը հասցրեց 7-ի ու խմբում երկրոդն է, իսկ միլանյան թիմը 4 միավորով մնաց երրորդ հորիզոնականում: Խմբում 8 միավորով առաջատարը <<Բարսելոնան>> է, իսկ <<Սլավիան>> ունի 2 միավոր: