«Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան կարող է տեղափոխվել «Նապոլի»:
Ըստ Transfermarketweb-ի, նեապոլիտանական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին տրանսֆերի վերաբերյալ առաջարկ կատարել: «Սասուոլոն» իր խաղացողին գնահատում է 25 միլիոն եվրո:
Նշվում է, որ «Բայերը» և «Էվերտոնը» նույնպես հետաքրքրված են Բոգայի ծառայություններով:
23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ա Սերիայի 34 հանդիպման, որոնցում նա խփել է 11 գոլ և կատարել 4 օգնական: