«Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան հայտարարել է, որ մտադիր է հեռանալ ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո:
«Դեռ հունվարին մենք ակումբի հետ բանակցություններ վարեցինք պայմանագիրս երկարաձգելու մասին, բայց այդպես էլ համաձայնության չեկանք:
Այս պատճառով մենք որոշեցինք, որ ամենալավը կլինի, որ երկու կողմերն էլ բաժանվեն ամռանը: Երեք տարի անց սա ամենահարմար պահն է»,- մեջբերում է ֆուտբոլիստին Football Italia-ն: