«Միլանի» կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը կարիերան կարող է «Բենֆիկայում» շարունակել: Պորտուգալական ակումբն այս պահին բանակցություններ է վարում 24-ամյա խորվաթի տրանսֆերի շուրջ:
Կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանն անցկացրել է Նիդերլանդների «Հերենվեն» ակումբում: Անցկացրած 17 խաղում դարձել է 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Միլանի» հետ գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ.: