Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները մեկնել է Լոնդոն՝ միանալու իր նոր ակումբին՝ «Չելսիին»:
Հիշեցնենք, որ Վերները որոշել է չավարտել Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունը «ՌԲ Լայպցիգի» կազմում և 53 միլիոն եվրով տեղափոխվել է «Չելսի»: Հուլիսի 26-ին հարձակվողը ժամանել է Անգլիա, որտեղ կնախապատրաստվի 2020/21 մրցաշրջանին:
«Վայրէջք կատարեցի: Գուշակիք որտե՞ղ եմ»- գրել է Վերները թվիթերում:
Landed in… Guess where? 😉 pic.twitter.com/pL2d6xGD0k
— Timo Werner (@TimoWerner) July 26, 2020