«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն կարծում է, որ կատալոնական թիմը ՉԼ-ի գավաթը նվաճելու բոլոր հնարավորություններն ունի.
««Բարսելոնան» ֆավորիտ է ցանկացած մրցաշարում, որին մասնակցություն է ունենում: Եկել է այն պահը, երբ «Բարսան» պետք է ապացուցի, որ կրկին իր բարձրության վրա է, և ամենակարևորը՝ կարող է լավ ֆուտբոլ ցուցադրել:
ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» մրցում է «Նապոլիի» Հետ: Առաջին խաղում՝ Նեապոլում, գրանցվել է 1-1 հաշիվը: