«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ԱՊԼ-ի վերջին՝ 38-րդ տուրից առաջ խոսել է իր թիմի հնարավորությունների մասին: Հիշեցնենք, որ վերջին տուրի շրջանակում «Յունայթեդը» «Լեսթերի» հետ կվիճարկի ՉԼ-ի ուղեգրերից մեկը:
«Պատրաստվում ենք սովորական ռեժիմով, բայց, իհարկե, ոչ մեծ փոփոխություններ կան: Գիտենք, որ մեր հնարավորություններն ավելի լավն են: Ամեն դեպքում, մյուս մրցաշրջանում մասնակցելու ենք Եվրովագավաթներին: Ցանկանում եմ՝ այլ մակարդակի վրա խաղալ: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք գնալով ավելի լավն ենք դառնում. այն թիմը, որին ցանկանում եմ տեսնել: «Լեսթերի» հետ խաղը ցույց կտա, թե որքան ենք մենք ուժեղ»,-ասել է Սուլշերը:
«Յունայթեդ» այս պահին 63 միավորով 3-րդն է: Նույնքան միավորով «Չելսին» 4-րդն է, իսկ «Լեսթերն» ունի 62 միավոր ու 5-րդն է:
Վերջին տուրը բոլոր խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 19-ին: