«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը համաձայնացրել է ակումբի հետ նոր պայմանագրի մանրամասները:
Ըստ The Sun-ի՝ մոտ ժամանակներս «աղվեսները» կհայտարարեն 23-ամյա ֆուտբոլիստի հետ իրենց համագործակցության երկարացման մասին, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի գրանդ ակումբները: Նոր աշխատանքային պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025-ի ամառ (ներկայիս պայմանագիրը լրանում է 2023-ին) և կրկնապատկվելու է կիսապաշտպանի աշխատավարձը։
Նոր պայմանագրով նա կստանա շաբաթական 95 հազար ֆունտ ստերլինգ և կդառնա ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողը Ջեյմի Վարդիից հետո (շաբաթական 120 հազար ֆունտ):
2018-ի ամռանը «Լեսթերը» ձեռք բերեց Մեդիսոնին «Նորվիչից» 22 միլիոն ֆունտով: 2019/20 մրցաշրջանում Մեդիսոնը «աղվեսների» կազմում անցկացրել է 38 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: