«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը նշել է, որ մերսիսայդյան ակումբը հենց հիմա էլ պատրաստ է սկսել նոր մրցաշրջանը։
«Ինչ վերաբերում է նոր մրցաշրջանին, մենք պատրաստ ենք այն թեկուզ հենց հիմա էլ սկսել։ Տիտղոսը գլխավերևում պահելու հաջորդ օրվանից արդեն նոր մրցաշրջանի մասին էի մտածում։ Մենք չենք փորձելու պաշտպանել տիտղոսը, փորձելու ենք հարձակվել նրա վրա։ Այդպիսին է մեր մենթալիտետը։ Խոսել եմ խաղացողների հետ, որոնք արդեն չեմպիոն դարձել են, նրանք ասում էին, որ ԱՊԼ-ում շատ դժվար է տիտղոսը պահելը։ Այնպես որ, մարտահրավերը նետված է»,- Հենդերսոնի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։