Ժոզե Մոուրինյուի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ահագնանում են խոսակցություններն այն մասին, որ պորտուգալացի մասնագետը գլխավորելու է «Արսենալը»:
The Sunday Times-ը հայտնում է, որ Մոուրինյուն հանդիպել է լոնդոնյան ակումբի տնօրեն Ռաուլ Սանլեհիի հետ: Նշվում է նույնիսկ, որ «Յուրահատուկը» ներկայացրել է «Արսենալի» կազմի իր տեսլականը:
Մոուրինյուի վերջին աշխատատեղը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որից հեռացվել է նախորդ տարվա դեկտեմբերին:
ԱՊԼ-ի 11 տուրերից հետո «զինագործները» 5-րդ հորիզոնականում են: