Հայաստանի Մ-19 հավաքականը հուլիսի 28-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Վլադ Չատունց — «Փյունիկ»
Սերգեյ Միքայելյան — «Փյունիկ»
Լևոն Տեր-Մինասյան — «Նորավանք»
Պաշտպաններ
Սուրեն Զաքարյան — «Արարատ-Արմենիա»
Նորայր Նիկողոսյան — «Նորավանք»
Ստեփան Սահրադյան — ԲԿՄԱ
Արսեն Գալստյան — ԲԿՄԱ
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Սամվել Խանումյան — «Նորավանք»
Գոռ Առաքելյան — «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Կարեն Գալստյան — «ՈՒրարտու»
Կարեն Նալբանդյան — «Նորավանք»
Լևոն Դարբինյան — ԲԿՄԱ
Արման Պողիկյան — «Արարատ-Արմենիա»
Ալբերտ Դարբինյան — «Շիրակ»
Ռուբեն Եսայան — «ՈՒրարտու»
Լևոն Վարդանյան — «Փյունիկ»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Գոռ Լուլուկյան — «Ուրարտու»
Նարեկ Ալավերդյան — ԲԿՄԱ
Հարձակվողներ
Սամվել Հակոբյան — «ՈՒրարտու»
Գևորգ Տարախչյան — «ՈՒրարտու»
Նորայր Ղազարյան — «Փյունիկ»
Մարզական հավաքի վերջին օրը՝ հուլիսի 30-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական խաղում ուժերը կչափի «Նոա» ակումբի հետ։
Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և կմեկնարկի 11։00-ին։