«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների համար: 23-ամյա գերմանացի ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Անցած ամառ Վերներին ձեռք բերելու փորձ արեց Մյունխենի «Բավարիան», բայց տրանսֆերն այդպես էլ չկայացավ: Արդյունքում հարձակվողը երկարաձգեց «ՌԲ Լայպցիգի» հետ պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Նոր պայմանագրով նրա հրաժարագինը սահմանվել է 30 միլիոն եվրո:
«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձեն Տիմոյին ձեռք բերել արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց ավելի հավանական է, որ գործարքը չի կայանա մինչև մրցաշրջանի ավարտ:
Վերները ընթացիկ մրցաշրջանում 13 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային բոլոր մրցաշարերում: