Միջազգային օլիմպիական կոմիտեն որպես էկոլոգիական շինարարության առաջատար արժանացել է եվրոպական մրցանակի։
Փորձագետները նկատի են ունեցել Լոզանում / Շվեյցարիա / կառուցված ՄՕԿ-ի նոր շտաբ-բնակարանը։
-Մեծ պատիվ է ստանալ այդպիսի հեղինակավոր մրցանակ, որը ապագայի ձևավորման գործում արտացոլում է բնապահպանության հարցը։ Այս մոտեցումը Օլիմպիական օրակարգի սյուներից մեկն է, որով առաջնորդվել ենք կառույցի նախագիծը ստեղծելիս: ՄՕԿ-ը ձգտելու է մինչև 2030թ․ դառնալ դրական կլիմայական կազմակերպություն,-ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
2019-ի հունիսի 23-ին է տեղի ունեցել օլիմպիական տան բացման հանդիսավոր արարողությունը։ Կառույցի համակարգերը համապատասխանում են էլեկտրաէներգիայի և ջրի արդյունավետ օգտագործման չափանիշներին: Շենքն ամբողջությամբ գործում է վերականգնվող էներգիայի աղբյուրների շնորհիվ։ Դրանցից մի քանիսը, օրինակ, արևային մարտկոցները, գտնվում են անմիջապես շտաբի տարածքում: Շինանյութի թափոնների գրեթե 95 տոկոսը վերամշակվել է և օգտագործվել են հին շենքի որոշ կոնստրուկցիաներ: Բացի այդ, ՄՕԿ-ի ավտոմոբիլային պարկի զգալի մասը բաղկացած է ջրածնային հզորությամբ աշխատող մեքենաներով: