Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպան Իվան Պերիշիչին: Այս մասին տեղեկացնում է սպորտային լրագրող Քեյթ Շանահանը:
Նշվում է, որ պորտուգալացին բարձր է գնահատում Պերիշիչի որակները և մտադիր է իր թիմում տեսնել 31-ամյա ֆուտբոլիստին:
«Ժոզեն երազում է այդ խորվաթական կունայի (դրամ) մասին»,- ասել է Շանահանը:
Հիշեցնենք, որ բավարական ակումբը հրաժարվել էր Պերիշիչին ՝ 20 միլիոն եվրոյի դիմաց գնել«Ինտերից»:
Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Պերիշիչը անցկացրել է 22 հանդիպում և դարձել ՝ 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: