ԱՊԼ 35-րդ տուրում «Ասթոն Վիլան» ընդունել էր «Քրիսթալ Փելասին» ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։ Սակայն մինչ կխփվեին այս գոլերը, հանդիպան 8-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Մամադու Սակոն, բայց VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո մրցավարը ձեռքով խաղ արձանագրեց ու հաշիվը մնաց 0-0:
Առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին արդեն իսկապես հաշիվը բացվեց․ տանտերերի կազմում աչքի ընկավ Տրեզեգեն։ Երկրորդ կեսում՝ 59-րդ րոպեին Տրեզեգեն դուբլ ձևակերպեց՝ 2-0:
«Ասթոն Վիլան» 30 միավորով բարձրացավ 18-րդ հորիզոնական, «Քրիսթալ Փելասը»՝ 42 միավորով 14-րդն է։
]]>