«Նոան» իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը՝ խելահեղ եզրափակչում հետախաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
ՀՖՖ-ն ներկայացնում է «Նոայի» ֆուտբոլիստների և մարզիչների պարգևատրման արարողության տեսանյութը:
Հիշեցնենք՝ առաջին կեսից հետո «Նոան» զիջում էր 1-4 հաշվով, բայց հետո կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 4:4, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ արդեն հաշիվը դարձավ 5:5, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ամուր գտնվեցին «Նոայի» ֆուտբոլիստների նյարդերը՝ 7:6: