«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Գերմանիայի խաղացողների միության (VDV) կողմից ճանաչվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Լևանդովսկին վստահորեն զբաղեցրել է հարցման արդյունքներով առաջին տեղը՝ հավաքելով ձայների 40,2% -ը: Երկրորդը Դադմունդ Բորուսիայի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն է (13,9%), եռյակը եզրափակում է «Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը (7,2%): Նշենք, որ 31-ամյա Լևանդովսկին իր կարիերայում 4-րդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ (նախկինում նա այս մրցանակին արժանացել էր 2013, 2017 և 2018 թվականներին):
«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը (45.9%)՝ առաջ անցնելով «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդից (15,5%) և «Բայերի» կիսապաշտպան Ֆլորան Վիրցից (8.2%), ճանաչվել է լիգայի լավագույն նորեկ: Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Բավարիայից» Հանս-Դիտեր Ֆլիկը (58,2%):
Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում, բացի Լևանդովսկուց, Սանչոյից, Կիմիխից, Հոլանդից և Դևիսից, ընդգրկված էին նաև Մանուել Նոյերը («Բավարիա»), Դավիդ Ալաբան («Բավարիա»), Մատս Հումելսը («Բորուսիա Դ»), Աշրաֆ Հակիմին («Բորուսիա Դ»): , Կայ Հավերցը («Բայեր») և Տիմո Վերները («ՌԲ Լայպցիգ»):