ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս 3-2 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:
6-րդ րոպեին Ժիրուն առաջ մղեց Լեմպարդի թիմին: 27-րդ րոպեին ամերիկացի կիսապաշտպան Պուլիշիչը կրկնապատկեց «Չելսիի» առավելությունը: 7 րոպե անց Զահան խաղում վերականգնեց ինտրիգը՝ գեղեցիկ հարվածով գրավելով Կեպայի դարպասը՝ 1-2: 71-րդ րոպեին Աբրահամը կրկին 2 գնդակի առավելություն պարգևեց «Չելսիին», սակայն 1 րոպե անց Բենտեկեն խփեց «Փելասի» երկրորդ գնդակը՝ 2-3: Սակայն, ավելին անել չհաջողվեց ու «Չելսին» հաղթեց 3-2 հաշվով:
Հաղթանակից հետո «Չելսին» 60 միավոր ունի ու այժմ 3-րդն է, սակայն «Լեսթերն» իր հանդիպումը կանցկացնի քիչ անց: «Քրիսթալ Փելասը» 42 միավորով 14-րդն է: