«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի խաղում «Ուոթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0): Այս հաղթանակի շնորհիվ «Չելսին» վաստակեց 57 միավոր և վերադարձավ աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին» (55):
«Այս հաղթանակը մեզ շատ էր անհրաժեշտ: Այսօր մենք շատ ակտիվ խաղացինք, և մեզ լհամար ավ արդյունքի հասանք, հատկապես «Վեստ Հեմի» հետ միավորներ կորցնելուց հետո (2-3): Մենք այդ պարտության պատճառով մի փոքր ավելի տրամադրված էինք այսօր, ուզում էինք ապացուցել, որ բավական լավն ենք:
Ես վստահ եմ, որ ունակ եմ օգնել թիմին: Ազարը անգնահատելի խաղացող էր «Չելսիի» համար, բայց ես չեմ փորձում լինել նրա նման․ փորձում եմ լինել ինքս իմ նման: Չորրորդ տեղի համար մրցավազքը ծանր է լինելու, և մրցաշրջանի ավարտին ամեն ինչ կորոշվի: Մենք ոգևորված և վստահ ենք, որ կարող ենք դա անել», – ասել է Պուլիշիչը Sky Sports- ին տված հարցազրույցի ժամանակ: