Անգլիայի Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց «Քրիսթալ Փելասին» (3-0):
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց դարպասի գրավումների:
Երկրորդ կեսի սկզբնամասում տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Կիլեչի Իհեանաչոն:
77-րդ րոպեին Ջեյմի վարդին խփեց երկրորդ գնդակը, ապա մրցավարի կողմից ավելացված ժամանակում էլ դարձավ դուբլի հեղինակ:
Այսպիսով, «Լեսթերը» վաստակեց 58 միավոր և շարունակում է ընթանալ երրորդ հորիզոնականում: «Քրիսթալ Փելասն» իր ակտիվում ունի 42 միավոր և գտնվում է 12-րդ հորիզոնակը: