«Ռեալում» դժգոհություն է առաջ գալիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքի հանդեպ։
Ինչպես հաղորդում է ESPN US-ը՝ մադրիդցիների ղեկավարությունը հիասթափված է մրցաշրջանի սկզբում թիմի ելույթներից։ «Արքայական ակումբում» կարծում են, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ռեկորդային քանակի գումար ծախսելուց հետո թիմը շատ ավելի է ուժեղացել և խաղը կարող էր ավելի լավը լինել։
Զիդանի գործունեությունից դժգոհ են նաև «Ռեալի» խաղացողները։ Նրանք կարծում են, որ ֆրանսիացի մասնագետն արդեն այնպիսին չէ, երբ թիմին ՉԼ-ի հաղթանակների էր տանում։ իևնույն ժամանակ ֆուտբոլիստները զգուշանում են, որ նրա հեռացումից հետո թիմ կարող է վերադառնալ Ժոզե Մոուրինյուն։