«Գանձասար-Կապանի» 39-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովը հայտարարեց կապանյան թիմից հեռանալու մասին.
«3 տարի հանդես գալով «Գանձասար-Կապանում»՝ հեռանում եմ լավ հիշողություններով՝ ակումբի պատմության առաջին տիտղոսի նվաճմամբ»,- գրել է Կասպարովը:
Նա նաև տեղեկացրել է, որ մոտ օրերս հայտնի կդառնան իր հետագա անելիքները:
Հիշեցնենք՝ Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Գանձասար-Կապանը» չկարողացավ պայքարել մրցանակային տեղերի համար, իսկ Կասպարովը 9 խաղի մասնակցեց կապանյան թիմի կազմում ԲԽ-ի շրջանակում: