«Վեստ Արմենիայի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգեդլյանի մարզչական շտաբին կմիանա Անդրեյ Լեբեդևը։
Փորձառու մասնագետը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական «Լոկոմոտիվ» (Մոսկվա), «Ալանիա», «Շիննիկ», «Ռուբին», «Պրեսնյա», «Լոկոմոտիվ» (Նիժեգորոդսկ), «Տորպեդո» թիմերում, ինչպես նաև շվեդական «Բրագեում»։
Որպես մարզիչ աշխատել է «Սպարտակի», «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» և «Վուլկանի» ակադեմիաներում։ Հանդիսանում է ԽՍՀՄ ֆուտբոլի վարպետ։
Ակումբը բեղմնավոր աշխատանք և բազում հաջողություններ է մաղթում Անդրեյ Լեբեդևին երևանյան թիմում: