Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեն կարիերան կշարունակի «Բավարիայում», տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ 24-ամյա գերմանացին 5 տարվա պայմանագիր կստորագրի մյունխենյան ակումբի հետ:
Սանեն կդառնա «Բավարիայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Սանեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2021 թվականին:
Մանչեսթերյան ակումբի կազմում նա անցկացրել է 135 հանդիպում և դարձել ՝ 39 գոլի հեղինակ: